Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Շարունակեք ապրել լիարժեք կյանքով

Շարունակեք ապրել լիարժեք կյանքով

Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային, հոգեհուզական, ոսկրամկանային, նյարդաներզատական, հորմոնային) տեղի են ունենում մի շարք փոփոխություններ:

 

Այդ շրջանին բնորոշ են տրամադրության տատանումները, անհանգիստ վիճակը, խրոնիկական հոգնածությունը, քնկոտությունը: Եվ այս ամենը թվացյալ առողջ վիճակի պայմաններում: Նման փոփոխությունների պատճառը 40 տարեկանից հետո իգական սեռական հորմոնի` էստրոգենի մակարդակի իջնելն է: Դա բնական երևույթ է: Օրգանիզմը, որը հարմարվել է այդ հորմոնի որոշակի մակարդակին, համարժեք չի պատասխանում նշված փոփոխություններին: Տուժում է նյարդային համակարգը, կինը դառնում է անաշխատունակ, խնդիրներ են առաջանում ընտանեկան կյանքում, բացի այդ, փոխվում է մաշկի բջիջների կառուցվածքը: Եվ ահա` առաջին կնճիռները: Ոսկրերից կալցիումը հեռանում է, որը դառնում է օստեոպորոզի` ոսկրերի կառուցվածքի փոփոխության պատճառ: 

 

Տարբեր կանանց մոտ դաշտանադադարը տարբեր ձևով է ընթանում: Նրանց մի մասը բողոքում է ինքնազգացողության վատացումից, գլխացավերից, գլխապտույտներից, ճնշման տատանումներից, ջերմահորդանքներից, սրտի աշխատանքի հաճախացումից, մյուս մասը` քրտնարտադրությունից, քնի խանգարումներից, տրամա-դրության հաճախակի փոփոխությունից: Այս երևույթներն առաջանում են դաշտանադադարի պարբերաշրջանի տարբեր փուլերում, տևում են մոտավորապես երկու տարի և վերանում դրա ավարտից հետո: 

 

Դաշտանադադարը, որը համընկնում է կնոջ սոցիալական և մասնագիտական ամենաբարձր ակտիվության հետ, կարող է փոխել նրա կյանքի որակը, այնինչ, հենց այդ շրջանն է լիարժեք կյանքով ապրելու ժամանակը: Ի՞նչ անել, հանդուրժել և համբերատար սպասել ծերությա՞նը: Հնարավո՞ր է արդյոք առանց սթրեսների ու հույզերի հաղթահարել դաշտանադադարի շրջանը և դիմակայել առաջացող փոփոխություններին: Երկար տարիներ այդ երևույթների նվազեցման նպատակով նշանակվել է հորմոնային բուժում, սակայն պարզվեց, որ այն վտանգավոր է, և օգնության եկան այլ մեթոդներ:

 

Նախ պետք է հոգեբանորեն տրամադրվել և հասկանալ, որ դաշտանադադարը հիվանդություն չէ և ոչ էլ ծերության կամ կյանքի այլ փուլի անցման նշան: Կնոջ կյանքի մեկ երրորդն անցնում է հետդաշտանադադարի շրջանում և ինչպես պլանավորի այն, այնպես էլ կանցկացնի: Կարևոր է, թե ինչ ուշադրություն է հատկացնում իր օրգանիզմին: Կյանքի այս դժվարին փուլում կանանց կօգնի Անգլիայում մշակված և արտադրվող մենոփեյս պատրաստուկը: Այն դաշտանադադարի շրջանում օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների և հանքային նյութերի արդյունավետ համադրություն է: Դրանում պարունակվում են այնպիսի տարրեր, որոնք նպաստում են ֆերմենտային և հորմոնային հավասարակշռության փոփոխությունների կարգավորմանը: 

 

Մենոփեյսը հորմոններ չի պարունակում: Այն շատ հարմար է օգտագործման համար, քանի որ խմում են օրական մեկ անգամ, ճաշից հետո, սառը ըմպելիքով, 30 օր:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ